Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Նահապետի» վախճանը

«Նահապետի» վախճանը
17.04.2024 | 16:35

Բոլոր բռնապետներին ու բռնապետիկներին թվում է, թե դա իրենց հետ չի պատահի: Իրենց թվում է, թե իրենք հավերժն են, հավերժ է իշխանությունն ու հավերժ է իրենց անպատժելիությունը:

Բռնապետներն ու բռնապետիկները հակված են այլասերման, քանզի բացարձակ իշխանությունը նրանց այլասերում է բացարձակ ձևով:

Որպես կանոն, բռնապետներ ու բռնապետիկներ դառնում են վախկոտ ու մարդատյաց մարդիկ, որոնք թաքնվում են ոստիկանական մահակի հետևում:

Մեկ այլ կանոն էլ կա. բոլոր բռնապետներն ու բռնապետիկները շատ վատ են ավարտում իրենց քաղաքական կարիերան: Տարբերն են նրանց վերջաբանները զուտ ձևական առումով: Բովանդակությունը՝ «գնդակահարության պատ» է հիշեցնում:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ